Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ թիմի հարձակվող Դիդիե Դրոգբան կարող է դառնալ առանցքային ֆուտբոլիստ «Չելսի»-ում: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը հինգ անգամ փոխարինման է դուրս եկել` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 21 րոպե:
«Դրոգբան կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ «Չելսի»-ում: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք: Առանցքային կարող է լինել ֆուտբոլիստն, ում կարիքն ունի թիմը: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ ֆուտբոլիստը 50 հանդիպում անցկացնի մրցաշրջանի ընթացքում: Պարտադիր չէ նաև, որ նա 90 րոպե խաղա յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:
Դրոգբան 36 տարեկան է, հարուստ փորձ ունի, ինչն էլ գերազանց նախապայման է, որպեսզի նա կարողանա առանցքային դերակատարություն ունենալ «Չելսի»-ում»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: