«Օսկարի» եռակի դափնեկիր հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մերիլ Սթիփը երիտասարդ հասակում իրեն չափազանց տգեղ է համարել դերասանական արվեստի համար:
Հիմա երիտասարդ կանանց և տղամարդկանց նա խորհուրդ է տալիս չանհանգստանալ սեփական անկատարելության համար, քանի որ հենց դրա մեջ է թաքնված ոճը:
Այդ մասին Սթրիփը խոսել է Ինդիանա նահանգի համալսարանում, որտեղ նրան տվել են պատվավոր գիտական աստիճան:
«Ես միշտ մասնակցել եմ ներկայացումներին և մտածել, որ դերասանուհի լինելը անլրջություն է: Բացի այդ, ես ինձ չափազանց տգեղ եմ համարել, որպեսզի դերասանուհի լինեմ: Այն ժամանակ ակնոցը այնքան էլ հոյակապ բան չէր համարվում»,- հիշել է Մերիլը:
Աստղը խորհուրդ է տալիս չանհանգստանալ սեփական քաշի համար: Նրա կարծիքով՝ դրա վրա չափազանց շատ թանկարժեք ժամանակ է ծախսվում:
«Երիտասարդներ և կանայք, այն, ինչ ձեզ տարբերում է, հենց դա է ձեր ուժը»,- ընդգծել է դերասանուհին: