ԱՄՆ իշխանությունները ամերիկացի զինվորականներին հրամայել են պատրաստվել «ոչ ավանդական» պատերազմների: Այս մասին հաղորդում է Defence News-ը` վկայակոչելով ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը:
«Ոչ ավանդական» պատերազմները ենթադրում են «գաղտնի, չհայտարարված» պատերազմներ, որոնց ժամանակ արտաքին ուժերը ապստամբներին օգտագործում են ընդդեմ երկրի իշխանությունների: Պարբերականի տվյալներով` ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունում վստահ են, որ նման մեթոդներ են կիրառում Ռուսաստանը և Իրանը: