Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, վստահություն է հայտնել, որ Լուի վան Գալի գլխավորությամբ «կարմիր սատանաներ»-ն առաջիկա տարիներին Անգլիայի չեմպիոն կդառնան:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 տուրերից հետո «Յունայթեդ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 12 միավոր:
«Վան Գալը ֆանտաստիկ մարզիչ է: Վստահ եմ, որ առաջիկա ժամանակաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեմպիոն կդառնա նրա գլխավորությամբ: Ալեքս Ֆերգյուսոնն ասաց, որ Վան Գալին ժամանակ է պետք, և նա իրավացի է: Լավ թիմ ձևավորելու համար ժամանակ է պետք: Այնպես որ, ժամանակ տվեք Վան Գալին, ինչի կարիքն ունի նա»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: