Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դաժան ծեծի և խոշտանգումների ենթարկված կինը դատարանում հաշտվեց ամուսնու հետ հանուն 5 երեխաների

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաշտության հիմքով կարճվել է ընտանեկան բռնության վերաբերյալ հարուցված հերթական քրեական գործի վարույթը:

38-ամյա Արմեն Թ.-ն նախկինում 9 անգամ դատապարտվել է: Վերջին անգամ 2012 թվականին է դատապարտվել կնոջը միջին ծանրության վնաս պատճառելու և սուտ մատնություն կատարելու համար:

2013 թվականի հոկտեմբերի 31-ին նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից: Իսկ 2014 թվականի փետրվարի 19-ին և 24-ին հարուցվել են քրեական գործեր կնոջ նկատմամբ վերստին բռնություններ գործադրելու համար: Հարուցված գործերը միացվել են մեկ վարույթում:

Ըստ մեղադրանքի՝ կալանավայրից ազատվելուց հետո Արմեն Թ.-ն պարբերաբար ծեծի է ենթարկել իր հետ փաստական ամուսնական կապերի մեջ գտնվող կնոջը, դիտավորյալ կերպով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանքներ է պատճառել նրան:

2014 թվականի փետրվարի 9-ին, գիշերվա ժամը 3-ին Արմենը, առաջադրված մեղադրանքի համաձայն, իրենց տնակում վիճաբանել է կնոջ հետ ու անչափահաս որդու ներկայությամբ ձեռքերով ու փայտով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 20-ի ուշ երեկոյան Արմենը գնացել է այն բնակարան, որտեղ ժամանակավորապես հանգրվանել էր նրա կինը՝ վեճերից ու ծեծից խուսափելու համար:

Այդ բնակարանում Արմենը կրկին վիճաբանել է կնոջ հետ, ձեռքերով ու փայտով նորից հարվածել նրա գլխին ու նրա առողջությանը թեթև վնաս պատճառել՝ առողջության կարճատև քայքայումով:

Մարտի 30-ին Արմենն իրենց տնակում ծեծի է ենթարկել կնոջը, պատճառել ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Արմենն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժողը նախաքննության ժամանակ հայտնել է, որ կալանավայրից ազատվելուց հետո Արմենը իրենց հետ համատեղ բնակվել է տնակում: Նա չարաշահել է խմիչքը, անհիմն վիճաբանել իր հետ, ծեծի ենթարկել:

Շատ ժամանակ ինքը ոստիկանություն չի դիմել, բայց գնալով բռնություններն անտանելի են դարձել: Ստիպված դիմել է ոստիկանություն:

Արմենի ծեծից խուսափելու համար ինքը նույնիսկ մեծ որդու հետ հեռացել ու բնակություն է հաստատել ընկերուհու բնակարանում:

Փետրվարի 20-ին Արմենը եկել է ընկերուհու բնակարան, պահանջել, որ ինքը գնա նրա հետ: Հետո բորբոքվել է, իրեն ձեռքերով ու փայտով հարվածներ է հասցրել: Ինքը մի կերպ կարողացել է փախչել ու գնալ հիվանդանոց:

Ինքը երեք դեպքի առնչությամբ է դիմել ոստիկանություն, բայց շատ դեպքերում էլ Արմենի հաշվեհարդարից վախենալով՝ իր նկատմամբ գործադրված բռնությունների մասին չի հայտնել:

Տուժող կինն ասել է, թե ցանկանում է, որ Արմենը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժող կինը պնդել է նախաքննական ցուցմունքները, հայտնել, թե Արմենն անտանելի է, երբ խմիչք օգտագործած է լինում: Սթափ վիճակում նա իրեն համեմատաբար նորմալ է դրսևորում:

Կինն ասել է, թե նախկինում մի անգամ Արմենը «արմատուրով» իր ձեռքը ջարդել էր, ինչի համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Այդ պատժից պայմանական-վաղաժամկետ ազատվել, տուն է եկել 2013 թվականի հոկտեմբերի վերջին և մինչև 2014 թվականի փետրվարը իրեն դրսևորել է նորմալ:

Դրանից հետո նորից սկսել է խմել, չնչին առիթներով իրեն ծեծել:

Ինքն ու Արմենը փաստացի ամուսիններ են, ունեցել են 8 երեխա, որոնցից 3-ը մահացել են: Արմենն անգամ երեխաների հայրությունը չի ճանաչել, բայց միշտ իրեն կշտամբում է, թե երեխաներին լավ չի պահում:

Արմենի վարքագծի պատճառով երեխաները ցաքուցրիվ են եղել: Երեխաներից երկուսը սկեսուրի մոտ են:

Արմենը պատահել է՝ ձմռանը իրեն դուրս է արել տնից, ինքը մնացել է փողոցում: Մի անգամ դանակը կոկորդին է դրել, սպառնացել, թե կսպանի: Մի անգամ կացնով է հարձակվել, իրենց տանտերն է իրեն փրկել՝ նրան տեսնելով Արմենը կացինը պահել է: Բայց այդ դեպքերի կապակցությամբ ինքը ոստիկանություն չի դիմել…

Իր միակ խնդրանքն ու պահանջն այն է, որ Արմենն իրեն հանգիստ թողնի, որպեսզի ինքը կարողանա աշխատել, իր երեխաներին պահել:

Արմենի չափահաս որդին հայտնել է, թե հոր բացասական վարքագծի ու հաճախակի վիճաբանությունների պատճառով ինքը հեռացել է տնից ու բնակություն հաստատել մոր ընկերուհու տանը:

Փետրվարի 19-ին հայրը զանգել է իրեն ու անհիմն վիճել իր հետ: Նույն օրը ժամը 23-ին մայրը եկել է իր մոտ, ասել, որ հայրը ծեծել է նորից: Իրենք դուրս են եկել մոր ընկերուհու բնակարանից, շրջել են քաղաքում:

Գիշերվա ժամը 2-ին վերադարձել են: Քիչ անց հայրը պատուհանով գաղտնի ներս է մտել ու ասել. «Էս մորդ ծոցից դուրս եկա՞ր», ու բռունցքով խփել է իր դեմքին: Ինքը փախել է տնից, դիմել է ոստիկանություն:

Փետրվարի 20-ին նորից հայրը եկել ու պահանջել է, որ մայրը գնա իրենց տնակը: Մայրը չի համաձայնել: Նրանք նորից վիճաբանել են, իսկ ինքը վախենալով,, որ հայրն իր ներկայությունից ավելի կզայրանա, նրանց թողել է ու դուրս է եկել:

Գնացել է ոստիկանություն, խնդրել է, որ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայրն իրենց չանհանգստացնի:

Այդ օրը մոր ընկերուհու բնակարանը անհայտ պայմաններում այրվել է: Ինքը կասկածում է, որ հայրն է արել, բայց դա չի ապացուցվել: Ինքը պատրաստվում է հեռանալ քաղաքից:

Ընդհանուր իրավասության դատարանում Արմենի որդին պնդել է նախաքննական ցուցմունքները: Ասել է, թե դեպքի օրը հայրը պատուհանով բնակարան է մտել, լկտի խոսքեր ասել իրեն, ինքն էլ վառարանի վրայի սուրճը լցրել է հոր վրա:

Հոր հասցրած հարվածից հետո ինքը ոստիկանություն է դիմել, դատաբժիշկը եզրակացրել է, որ իր ստացած վնասվածքը վտանգավոր չէ, սակայն այդ հարվածից հետո ինքը հաճախ գլխացավեր է ունենում, անգամ հոնքի վրա սպի է մնացել…

Հայրը շատ վատ վարքագիծ ունի, պարբերաբար իրեն վարկաբեկել է: Հորը վիճելու առիթ պետք չէ, ամեն չնչին բանից կարող է վեճ ստեղծել: Սթափ վիճակում նա նորմալ մարդ է, իսկ խմած վիճակում լրիվ այլ մարդ է դառնում:

Արմենի անչափահաս որդին հայտնել է, թե հայրն իր ներկայությամբ շատ անգամ է մորը ծեծի ենթարկել:

Այս բոլոր ցուցմունքներից հետո, մինչև ամբաստանյալի ցուցմունք տալը տուժող կինը հայտնել է, թե… հաշտվել է ամուսնու հետ, նրան ներել է՝ հաշվի առնելով, որ նա հիվանդ է և գրավոր պարտավորվել է իրենից ու երեխաներից հեռու մնալ:

Ամբաստանյալ Արմենը դատարանում խոստացել է, որ կնոջն ու զավակներին չի անհանգստացնի: Չի՜ առարկել, որ քրեական գործի վարույթը կարճվի տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Մեղադրողը նույնպես չի առարկել, որ քրեական գործի վարույթը կարճվի:

Ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով կարճել է, Արմեն Թ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է տուժող կնոջ հետ հաշտվելու հիմքով:

Արմենի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բայց ընտանեկան բռնարարը, հատկապես հարբեցող բռնարարը, այդքան հեշտությամբ և խոստում տալով իր բնույթը կփոխի՞ արդյոք: Ժամանակը ցույց կտա, թե դատարանական հաշտությունը ինչի կհանգեցնի այս մարդկանց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում