«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է որակազրկվել 3 խաղով «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Մարկ Նոուբլի դեմ կոպիտ խաղալու պատճառով: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
Հարկ է նշել, որ «քաղաքայիններ»-ն անգամ տուգանային հարվածով չեն պատժվել Ագուերոյի կատարած խախտման համար:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնների համաձայն` «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը կարող է պատժվել դրվագի տեսանյութի հիման վրա: