Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած «Հանովեր»-ի դեմ հանդիպման մասին:
«Թիմս վատ ֆուտբոլ չցուցադրեց, սակայն դա բավական չէր: 4 կամ 5 100%-անոց գոլային պահ բաց թողեցինք: Չկարողացանք արդյունավետ իրացնել դրանք: «Բորուսիա»-ն կշարունակի պայքարել. այլ կերպ լինել չի կարող»,- դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Նշենք, որ «Հանովեր»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ն կրեց անընդմեջ չորրորդ պարտությունը: Բունդեսլիգայի շրջանակներում վերջին անգամ դորտմունդցիները հաղթել են երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում: