Գիտնականները վստահ են, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգաններով մարդիկ կարող են ունենալ IQ-ի շատ բարձր մակարդակ: Համենայն դեպս, նման տեսության կողմնակիցն է պրոֆեսոր Սթիվեն Հսուն, գրում է Healtvesti-ն:
Նա կարծում է, որ փոխելով ժառանգականության կառույցի միասնականությունը` կարելի է մեծացնել մարդու մտավոր ունակությունները:
Գիտնականի խոսքերով` մեծ խելքի դրսևորումը կարող է գենետիկ մուտացիայի ուղղակի արդյունք լինել: Հենվելով վերջին ուսումնասիրությունների վրա` Հսուն եզրակացրել է, որ մտավոր ունակությունների հետ կապված են ավելի քան 10 հազար գեն: