Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, կարող է բաց թողնել «Չելսի»-ի դեմ հանդիպումը մարզման ժամանակ ստացած վնասվածքի ժամանակ:
Հիշեցնենք` մրցակցությունը կկայանա այսօր` հոկտեմբերի 26-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
«Ֆալկաոն ոտքերին հարված է ստացել մարզման ժամանակ: Այժմ մենք պետք է սպասենք և հասկանանք, թե որքանով է նա առողջ: Կարող եմ ասել, որ այժմ նրան ծնկի վնասվածքը չի անհանգստացնում: Այն անցյալում է»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խոսքերը: