Ավելի քան 8.5 մլրդ ֆունտ (ավելի քան 13.6 մլրդ դոլար) են կազմել անցյալ տարի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի տնտեսական կորուստները` ավտոմեքենաների խցանումների պատճառով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը` վկայակոչելով տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի և Inrix ընկերության համատեղ զեկույցը:
Հետազոտության հեղինակները հատկապես հաշվի են առնում վառելանյութի արժեքը, ինչպես նաև խցանումներում և ոչ թե աշխատավայրում անցակցված ժամանակը: Ըստ հեղինակների` մինչև 2030 թ. մեգապոլիսի ամենամյա վնասը խցանումներից կհասնի 14.5 մլրդ ֆունտի (23.3 մլրդ դոլարի): Այդ շրջանում ընդհանուր կորուստները կարող են կազմել 200 մլրդ ֆունտ սթեռլինգ (մոտ 322 մլրդ դոլար):