Լյուքսեմբուրգում արտադրվել է առաջին երկհարկանի Kiss գնացքը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի կեսերից իրենց աշխատանքները կսկսեն նոր սերնդի 8 գնացքներ:
Երկհարկանի գնացքը մեկնել է առաջին ուղևորության արդեն այս տարի: Նոր սերնդի գնացքները կմիավորեն Լյուքսեմբուրգն ու Քոբլանսը:
Ութ նոր գնացքները, համաձայն նրանց տեխնիկական բնութագրերի, կարող են զարգացնել մինչև 160 կմ/ժ արագություն: Նրանց երկարությունը 80 մետր է: Սրահում տեղակայված է 284 աթոռ, որոնցից 29-ը կաշվից են և նախատեսված են առաջին դասի ուղևորների համար՝ հաղորդում է Wort-ը:
Երկհարկանի գնացքն իր աշխատանքները կսկսի դեկտեմբերի 14-ին: