Ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի բունքերը, որը գտնվում է Հռոմի նրա տանը` Տորնոլիա առանձնատանը, կբացեն այցելուների համար: Ապաստանի այցելությունը տեղի կունենա նախապես գրանցվելով` հոկտեմբերի 31-ից: Այս մասին գրում է Il Messagero պարբերականը:
«Բունքերի բացումն այցելուներին պետք է հիշեցնի Երկրորդ աշխարհամարտի մասին»,- ասել է Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն:
1940-ին բռնապետը հրամայել է գինու մառանը ապաստանի վերածել` դաշնակիցների ուժերի ռմբակոծության դեպքում: 60 մետր երկարությամբ թունելն ունի օդափոխման համակարգ և հեռախոսներ։ Սակայն Մուսոլինիին չի հաջողվել ավարտել բունքերի «զինումը»` 1943-ին նա մեկուսացվել է իշխանությունից և ձերբակալվել, իսկ երկու տարի անց` սպանվել: