ԱՄՆ-ում ռոբոտատեխնիկայի մասնագետները համարում են, որ ռոբոտները կարող են օգնել զսպել Էբոլա տենդի տարածումը: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը:
Մարդկային որոշ գործառույթներ կատարող ռոբոտները օգտակար կլինեին մարմինների արտազատումների վերացման կամ հուղարկավորության ժամանակ: Սպիտակ տան աջակցությամբ նոյեմբերի 7-ին կկայանան գիտնականների մի քանի հանդիպումներ, ովքեր կքննարկեն ռոբոտների կիրառման հնարավորությունը հարուցիչի դեմ պայքարի շրջանակներում:
Որոշ գիտնականներ նշում են, որ ռոբոտատեխնիկայի զարգացումը բժշկության մեջ զգալիորեն զիջում է, օրինակ, բջջային տեխնոլոգիաներին:
«Մենք բախվել են ընտրելու բարոյական պարտականության հետ, յուրացնել ու կիրառել արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգնել պայքարում, բայց սկզբի համար մենք պետք է գնահատենք նաև խնդրի բարդությունը»-, նշել է ՊՆ-ին կից դաշնային ծրագրի ղեկավարը: