Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է աջակցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին` Մեծ Բրիտանիա եվրոպացիների միգրացիոն հոսքի սահմանափակման հարցում: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը:
«Գերմանիան մտադիր չէ կասկածի տակ դնել Եվրամիությունում տեղաշարժման ազատության սկզբունքները»,- ասել է Մերկելը: