Բեռլինում ընթանում է բիթկոյին նվիրված կինոփառատոնը, որը կրում է Bitfilm Festival անվանումը: Այդ մասին հաղորդվում է միջոցառման պաշտոնական կայքում:
Bitfilm Festival առաջին փառատոնն է, որը կենտրոնանում է նոր թվային դրամական Բիթկոյին համակարգի վրա: Փառատոնը ներկա դրությամբ ընթանում է Բեռլինում, իսկ հետո կներկայացվի Սեուլում, Բուենոս Այրեսում, Ամստերդամում, Բուդապեշտում, Ռիո դե Ժանեյրոյում, Տորոնտոյում, Բալիում և Քեյփթաունում:
Նշվում է, որ ցանկալի է մուտքի համար վճարել բիթկոյիններով կամ էլ ինչպես նշում են կազմակերպիչները՝ «կանխիկ աղբով»: