Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում չեղյալ հայտարարել պատգամավորական անձեռնմխելիությունը և երկուշաբթի օրվանից այդ հարցով կզբաղվի: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
Նա նաև հայտնել է ընտրությունների համամասնական համակարգ սահմանելու հնարավորության մասին:
«Երկուշաբթի օրվանից ես կդնեմ համամասնական համակարգի և պատգամավորական անձեռնխելիության հարցերը»,- հայտնել է Պորոշենկոն: