Իսպանիայի իշխանությունները մտադիր են առաջիկայում Ռուսաստան ուղարկել հայտնի «օրենքով գող» Զախար Կալաշովին (Շարկո «մալադոյ»), որին համարում են վրացական մաֆիայի առաջնորդներից մեկը: Այս մասին գրում է El Mundo պարբերականը:
Ըստ առկա տեղեկատվության՝ արտահանձնումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին: Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները մերժել էին Կալաշովին հանձնելու Ռուսաստանի խնդրանքները: