Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում ավարտված Հռոմեական միջազգային կինոփառատոնի հանդիսատեսները լավագույն ֆիլմ են ճանաչել բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Դոլդրիի Trash ֆիլմը՝ գրում է RIA Novosti-ն:
Այս տարի փառատոնի լավագույն ֆիլմը ընտրել է հանդիսատեսը, ովքեր քվեարկել են տարբեր միջոցներով՝ դահլիճի մուտքի մոտ, բջջային հավելվածներով, Հռոմեական կինոփառատոնի պաշտոնական կայքում, ինչպես նաև քվեարկության համար նախատեսված հատուկ վայրերում:
Ֆիլմը երեք տղաների մասին է, ովքեր ապրում են երրորդ աշխարհի երկրներից մեկում և զբաղված են աղբահավաքությամբ: