Ամերիկյան SkyMall ընկերությունը սկսել է վաճառել մարզաշապիկներ, որոնք բուրում են տապակած բեկոնով: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Հոտն այնքան ուժեղ է, որ այն կարելի է զգալ 1.5 մետր հեռավորությունից: Բույրը կարող է պահպանվել մինչև 20 անգամ լվանալը: Այն ստացվում է հատուկ ներկերի օգնությամբ՝ մարզաշապիկի վրայի բեկոնի պատկերին:
Մարզաշապիկն արժե 28 դոլար: