Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Կոտայքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրեական գործը վերաբերում է երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզում հայտնաբերված և մոխրակույտի վերածված Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ամբողջովին այրված դիակի փաստով: Կոտայքի մարզի քննչական վարոթյունում պարզվել է, որ դին Երևան քաղաքի ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 3/11 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 29-ամյա Արսեն Էրիկի Մաթևոսյանն էր, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նոր էր ամուսնացել և օդորակիչների տեխնիկական աշխատանքներ էր կատարում:
Ամբողջությամբ՝ shamshyan.com-ում