Կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակից հետո (3:1) Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամլո ասուլիսում նշել է.
«Թիմը համառ պայքար մղեց: Ինձ դուր եկան այսօրվա մեր գործողությունները: Բոլոր ֆուտբոլիստները լավ խաղացին: Թիմը հիանալի վիճակում է ֆիզիկապես: Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին: Ռոնալդուն, Խամեսը, Պեպեն, Բենզեման… մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ լավ խաղ անցկացրեց:
Շարունակում ենք կատարելագործել մեր խաղաոճը: Գոհ եմ խաղից և հպարտ՝ իմ խաղացողներով: Կարող եմ ասել, որ այս «Ռեալ»-ն ամենապրոֆեսիոնալ թիմն է, որը երբևէ մարզել եմ:
Սա ասում եմ՝ հաշվի առնելով կենտրոնացվածության, կատարած աշխատանաքի և մարզումների մակարդակը:
Ինչ վերաբերում է Լուիս Սուարեսի՝ մեկնարկային կազմում հայտնվելուն, ինձ համար դա անակնկալ չէր: Նրա՝ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալը չփոխեց մեր ծրագիրը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: