Ռուս երգչուհի Անժելիկա Վարումն այժմ գտնվում է Մայամիում, որտեղ վարում է առողջ կենսակերպ և զբաղվում սպորտով: Երգչուհին մի հետաքրքիր լուսանկար է հրապարակել իր մարզումներից: Այս մասին գրում է 7days.ru կայքը:
Լուսանկարում Անժելիկան ծովափին է՝ անվաչմուշկներով, կարճ տաբատով, բլուզով և գլխարկով: «Թռիչքից առաջ 10 կմ-անոց ամփոփիչ վազք»,- լուսանկարը մակագրել է Վարումը:
Երգչուհու երկրպագուները ըստ արժանվույն են գնահատել լուսանկարը: