Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր կատալոնական «Բարսելոնա»-ին:
Մրցաշրջանի առաջին «էլ կլասիկո»-ն ավարտվեց «արքայական ակումբ»-ի հաղթանակով 3:1 հաշվով:
«Ռեալ»-ի կազմում գոլեր խփեցին Ռոնալդուն, Պեպեն և Բենզեման: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկավ Նեյմարը:
«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 3:1
0:1 Նեյմար (4′), 1:1 Ռոնալդու (35′, 11մ), 2:1 Պեպե (50′), 3:1 Բենզեմա (61′)