Այս վարպետի քանդակները առաջին հայացքից չեն տարբերվում սովորական գիպսե կիսանդրիներից: Սակայն դրանք ունեն ձգվելու հրաշալի հատկություն, որն ուղղակի ցնցում է անպատրաստ հանդիսատեսի երևակայությունը՝ գրում է marketium.ru-ն:
Այս կենդանի քանդակների գաղտնիքը բավականին պարզ է. դրանք պատրաստվում են թղթի հազարավոր շերտերից, որոնք սերտորեն դրված են մեկը մյուսի վրա:
Պեկինցի քանդակագործ Լի Խունբոն, ով այս գլուխգործոցների հեղինակն է, որպես հիմք վերցրել է չինական թղթե լապտերների պատրաստման տեխնիկան:
Սկզբում իրար են սոսնձվում թղթի 500 բլոկներ, այնուհետև դրանք մեկը մյուսի վրա են դրվում: Սովորաբար մեկ քանդակի համար անհրաժեշտ է լինում թղթի 10 բլոկ: Դրանից հետո Լին ստացված թղթե բլոկի հետ աշխատում է քանդակագործի սովորական գործիքներով: