Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սուրիկ Խաչատրյանի հիմնադրամը դադարեցրել է Գորիսի մանկապարտեզների ֆինանսավորումը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հավաքել է քաղաքի մանկապարտեզների վարիչներին և տեղեկացրել, որ այսուհետ Գորիսի մանկապարտեզները կրկին կլինեն վճարովի:

Գորիս քաղաքում ՆՈՒՀ է հաճախում մոտ 1000 երեխա, իսկ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից գանձվող ամսական վարձավճարի չափը 4000 դրամ է:

Տեղեկությունը տարակուսանք է առաջացրել գորիսեցիների շրջանում, քանի որ անձամբ Սուրիկ Խաչատրյանն է գորիսեցիներին խոստացել, որ մայիսի 1-ից նախակրթական ուսումնական 7 հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարները փոխանցելու է իր «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը: Գորիսի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանը մամուլում ասել էր, որ ֆինանսավորումը սկսելու մասին գրավոր տեղեկացրել է հիմնադրամը, և որ այդ բարեգործությունը կտևի մինչև տարեվերջ: Ուշագրավն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի հիմնադրամի բարեգործությունը Գորիսի մանկապարտեզներին համընկել է Գորիսի քաղաքապետի ընտրական շրջանի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գորիսի նոր քաղաքապետ Վաչագան Ադունցը չհերքեց, որ նման հրահանգ տվել է մանկապարտեզների վարիչներին: Մեր հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել հիմնադրամի ֆինանսավորումը, և արդյոք դա չի՞ նշանակում, որ բարեգործությունը եղել է հենց իր ընտրության նպատակով, ասաց. «Ոչ: Այդ հարցը կարող եք հիմնադրամի ղեկավարությանը տալ: Չկար պայմանագիր՝ ժամանակի առումով, հիմնադրամը դիմել էր ֆինանսավորման համար, հիմա էլ չգիտեմ ինչ պատճառներով՝ այդ ֆինանսավորումը դադարեցնում է»:

Գորիսի քաղաքապետը չի պարզել, թե ինչու է հիմնադրամը դադարեցնում ֆինանսավորումը: Մեր դիտարկմանը, թե նախկին քաղաքապետն ասել էր՝ մինչև տարեվերջ պետք է ֆինանսավորի հիմնադրամը, Ադունցն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

Քաղաքապետի խոսքերով՝ ծնողներն իրենք չեն ցանկանում, որ հիմնադրամն այլևս վճարի իրենց երեխաների վարձը, քանի որ «իրենք ապահովված են և կարող են վճարել իրենց երեխայի վարձը»: «Ընդամենը կարելի է անապահովների վարձը վճարել, ոչ բոլորի»:

Նկատեցինք, որ փաստորեն Գորիսում ծնողներն ավելի ապահովված են, քան Երևանում, որտեղ մանկապարտեզներն անվճար են: «Ես չգիտեմ, միգուցե Երևանի քաղաքապետարանը ավելի մեծ հնարավորություններ ունի, Գորիսում այդ հնարավորությունները չկան: Իսկ բարեգործի փոխարեն ես չեմ կարող պատասխանել»,- ի պատասխան ասաց Գորիսի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում