Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել է կատալոնական «Բարսելոնա»-ին:
Խաղի մեկնարկից 4 րոպե անց հանդիպման հաշիվը բացեց Նեյմարը՝ առաջ մղելով «Բարսելոնա»-ին: Հանդիպման 35-րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: