«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Հեմ»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:
««Վեսթ Հեմ»-ը շատ լավ խաղ էր ցուցադրում: Մենք գոլային պահեր էինք ստեղծում, սակայն դժվար է հաղթել առանց այդ պահերն իրացնելու: Երկրորդ խաղակեսում մեր բախտը պարզապես չբերեց:
Առաջին խաղակեսում մենք անհրաժեշտ ինտենսիվություն չէինք ցուցաբերում: Չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները: Չեմ կարծում, թե սխալվեցինք առաջին խաղակեսում, պարզապես պետք է արժանին մատուցել «Վեսթ Հեմ»-ին:
Մրցաշրջանը նոր է սկսվում, դեռևս 80 միավոր կխաղարկվի: Կշարունակենք պայքարել տիտղոսի համար»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է BBC-ն: