Իրաքում ավիահարվածի հետևանքով զոհվել է 24 չեչեն, ովքեր Ֆալուջայի մերձակայքում՝ Բաղդադից 30 կմ արևմուտք, կռվում էին ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման կողմից: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարությանը:
«Իրաքի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են պայթուցիկներով տարաներ, որով իսլամիստները մտադիր էին պայթեցնել Ամիրիհայթ-Ֆալուջա քաղաքի ջրագիծը: Այդ ընթացքում օդուժը ոչնչացրել է ազգությամբ չեչեն ավելի քան 24 գրոհայինների՝ ստույգ հետախուզական տվյալների հիման վրա»,- ասվում է գերատեսչության կայքում:
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությանը նաև կցել է սպանված տղամարդկանց լուսանկարները: