Դուբայի բնակիչներին առաջարկում են շահել ոսկե սալիկ՝ հրաժարվելու համար անձնական տրանսպորտից հօգուտ հասարակականի: Այս մասին գրում է BBC-ն:
Էմիրության տրանսպորտային իշխանությունները պատրաստ են 4 կգ մաքուր ոսկի նվիրել՝ նոյեմբերի 1-ին Հասարակական տրանսպորտի օրվա կապակցությամբ: Նման կերպ պաշտոնյաները փորձում են դրդել մարդկանց հրաժարվել անձնական ավտոմեքենաների շահագործումից:
Ոսկե սալիկը և այլ նվերներ կխաղարկվեն վիճակախաղով՝ մեկ շաբաթվա ընթացքում: Գումարային համարժեքով նվերների արժեքը կկազմի 1 մլն դիրհամ (272 հազար դոլար):
Նվերներին կարող են հավակնել միայն Դուբայում ուղետոմս ունեցողները: