Հրապարկվել են Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմերը:
Նշենք, որ կատալոնական ակումբի կազմում «էլ կլասիկո»-ի մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս կգա Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 4-ամսյա որակազրկումից հետո առաջին անգամ կմասնակցի պաշտոնական խաղի և նորամուտը կնշի կատալոնական ակումբի կազմում:
«Ռեալ»` Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Խամես Ռոդրիգես, Քրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա:
«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավիեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ժերեմի Մատյե, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսսի, Նեյմար, Լուիս Սուարես:
Հիշեցնենք, որ խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Այն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել 1-in.am Sport- ում: