Մինչև վերջին ժամանակներս թելանման կանաչ ջրիմուռները, որոնք գնդեր են կազմում, հնարավոր էր տեսնել միայն երկու վայրերում՝ ճապոնական Միվանտ և դրա իսլանդական «բարեկամ» Ական լճերի հատակում՝ գրում է mirfactov.com-ը:
Սակայն բոլորովին վերջերս նման գնդեր են հայտնաբերվել Ավստրալիայում՝ սիդնեյան լողափերից մեկում:
Այս ջրիմուռները լատիներենում հնչում են այսպես՝ Aegagropila linnaei:
Դրանք աճում են՝ հասնելով մինչև 12-30 սմ-ի՝ կախված կլիմայից, որտեղ դրանք հայտնաբերվել են:
Ավստրալիայում նման գնդերի հայտնվելը փաստում է, որ դրանք գոյություն ունեն նաև երկրագնդի Հարավային կիսագնդում:
Այս ջրիմուռների առանձնահատկությունն այն է, որ դրանք աճում են գնդի կենտրոնից բոլոր ուղղություններով: