Ռոք երգչուհի Քորթնի Լավը շարունակում է իր կարիերան հեռուստատեսությունում: Սկանդալային հայտնի երգչուհին «Կայսրություն» սերիալում դեր է ստացել՝ գրում է Spletnik.ru-ն:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ «Անարխիայի որդիները» սերիալում հաջող դեբյուտից հետո Քորթնի Լավին հրավիրել են միանալ ռեժիսոր Լի Դենիելսի նոր նախագծի դերասանական կազմին: Հիփ-հոփ հեռուստասերիալի սյուժեն կառուցվում է երաժշտական Empire լեյբլի ղեկավարի ընտանիքի պատմության շուրջ (այդ դերը բաժին է ընկել Թերրենս Հովարդին): Հովարդից բացի՝ «Կայսրությունում» գլխավոր դերերը կկատարեն Թարաջի Փ. Հենսոնը և Գաբուրի Սիդիբեն:
Սերիալի հեռարձակումը Fox հեռուստաալիքով կսկսվի 2015թ. հունվարին: