Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Րաֆֆի Հովհաննիսյանը և Ծառուկյանը հասկացա՞ն՝ ինչու Տեր-Պետրոսյանն իր ելույթն ավարտեց հնամաշ անեկդոտներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, եռյակի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթից հասկանալի դարձա՞ն նրանց պահանջները, ծրագրերը, այսպես ասած՝ «ճանապարհային քարտեզը»:

-Ինչպես ասել եմ՝ հիմա ոչինչ չի լինելու: Հայաստանում իրավիճակը դեռ հեղափոխական չէ, թեև դժգոհությունը շատ մեծ է: Հրապարակում կանգնած ժողովուրդը շատ դժգոհ է, իհարկե՝ սա մեր ժողովուրդն է: Պարզ է, որ հիմնականում հանրահավաքների են գալիս մարդիկ, որոնք իրենց մեջ նվաստացման ելևէջներ են զգում, բայց քանի որ բերված ժողովրդի մեծ մասը ԲՀԿ-ի էլեկտորատն է, դա հեղափոխական զանգված չէ: ԲՀԿ-ն հեղափոխական գործընթացներում երբևէ առաջ շարժվելու փորձ չի արել: Դա այն մասսան է, որը դժգոհում է, բայց հավատացած է, որ կգա լավ թագավորը, և այդ թագավորը ամեն հարց կլուծի, և իրենք լավ կապրեն: Բայց հասնելու ճանապարհի հարցում, իհարկե, այդ ժողովուրդը չի պնդում, ինչպես մեր ժամանակ՝ «հիմա-հիմա, մինչև վերջ», չի դժգոհելու մինչև վերջ, չի հիասթափվելու մինչև վերջ, որովհետև իրենց սպասելիքներն էլ հեղափոխական չեն: Հեղափոխական ժողովուրդը դեռ տանն է, դժգոհ է, իհարկե՝ այնտեղ կանգնած ժողովուրդն էլ է կյանքի որակից շատ դժգոհ, բայց հեղափոխական ժողովուրդը դեռ հրապարակ դուրս չի եկել, այն ժողովուրդը, որին 2008-ին տեսել ենք, որն իսկապես տոգորված էր հեղափոխությամբ՝ համոզված, որ այդպես պետք է հարցը լուծի: Այնտեղ կանգնած կլինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, թե Արամ Կարապետյանը՝ մարդիկ համոզված էին, որ հեղափոխությամբ են խնդիրը լուծելու: Հիմա այդպես չէ:

Ինչ վերաբերում է «ճանապարհային քարտեզին», իմ տեսակետը կասեմ բացահայտ՝ նման քարտեզ ուղղակի գոյություն չունի, մի բան, որին դուք սպասում եք, որի մասին պետք է խոսեն: Նման քարտեզ չկա: Կա ընդհանուր պատկերացում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ դա քարոզել է, դա կոչվում է զուգահեռ իշխանության ստեղծման դոկտրին: Այն, ինչ կատարվել է «Ղարաբաղ» կոմիտեի պարագայում, հիմա մտածում են ժողովրդի ճնշմամբ ստեղծել՝ զուգահեռ կառույցներ, որոնք զուգահեռաբար իրենց վրա կվերցնեն իշխանության որոշակի լծակներ:

Ի նկատի ունեք Գագիկ Ծառուկյանի հայտարարած շարժման շտաբնե՞րը:

-Դա մի կողմից՝ զուգահեռ իշխանության գաղափարն է, մյուս կողմից՝ գաղափար է, որ կարելի է տեղերում ակտիվացնել ժողովրդին, այն, ինչ արվել է «Ղարաբաղ» կոմիտեի կողմից՝ սկսած 1988-ից մինչև հաղթանակ: Կարող եմ ասել՝ այն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր, պայքարող կողմը՝ Կոմունիստական կուսակցությունը, ամբողջությամբ գտնվում էր անհուսալի վիճակում, և աշխարհում փոխվում էր դարաշրջան: Հիմա բոլորովին այլ է: Հիմա իշխանության մոտեցումներն այդ ամենին այլ են, գործողության ծրագրերը և գործողության մեթոդները՝ այլ: Եվ հիմիկվանից պետք է մտածել՝ եթե իշխանությունը այս պահին փորձի սասանել, բիրտ ուժի դիմել՝ ի՞նչ է պետք անել:

 –Պարոն Կարապետյան, իսկ ի՞նչ պետք է անի իշխանության և հարթակին ընդդիմացողների ալիքը, որ երկուսին էլ չի վստահում, որոնց մարգինալներ է անվանում Տեր-Պետրոսյանը:

-Կարծում եմ՝ պարոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի քրիստոնեական սկզբունքը, որ Աստվածաշնչում գրված է՝ և վերջինները կդառնան առաջին. սա թող նա միշտ հիշի: Ես չեմ ուզում քաղաքագիտական սխալների վրա կենտրոնանալ, որովհետև բազում քաղաքագիտական սխալներ է արվում հանրահավաքներին: Կարող եմ մի բան ասել. պարոն Տեր-Պետրոսյանն ասում է մի բան, որ աշխարհի քաղաքագիտական բոլոր դասագրքերը բեկանում են, որովհետև ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է, քաղաքագիտություն սովորող յուրաքանչյուր երկրորդ կուրսի ուսանող այդ դեպքում հարց կտա՝ բա պարոն Տեր-Պետրոսյան, երրորդ ուժի գաղափարը քաղաքականության մեջ ո՞րն է: Այսինքն՝ եթե երրորդ ուժի գաղափարը պարոն Տեր-Պետրոսյանն իսպառ մոռացել է կամ ընդհանրապես ջնջում է քաղաքագիտական ասպարեզից, ուրեմն նորից պետք է գրքեր կարդա, որովհետև քաղաքագիտական վերլուծության պարագայում, որին հավակնում է ինքը, և մինչև վերջերս վատ չէր կատարում այդ վերլուծությունը, կուզենայի հիշեցնել, որ շատ երկրներում, որտեղ երրորդ ուժեր կան, որոնք ո՛չ տիտղոսակիր ընդդիմությանն են ընդունում, ո՛չ իշխանությանը, շատ դեպքերում, հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժերը բավականաչափ մեծ ձայն են ստանում: Այդ ուժերից մեկը Մարի Լը Պենի Ազգային ճակատն է, որին նույնպես մարգինալ են համարում, սակայն նա Ֆրանսիայի վերջին ընտրություններում բավականաչափ մեծ տոկոսներ ստացավ:

Երկու խորհուրդ կտայի եռյակին՝ միշտ հիշեք. որ կա այդպիսի աստվածաշնչային դրույթ՝ և վերջինները դառնում են առաջին, և երկրորդ՝ միշտ հիշել, որ քաղաքագիտական վերլուծությունների մեջ մարդ, որն ունի դոկտորի կոչում, իմ կարծիքով՝ պետք է ամեն ինչ անի ստույգ և ճշմարտացի:

Տեր-Պետրոսյանի ողջ ելույթը նվիրված էր ԵՏՄ-ի դեմ հանդես եկողներին: Ըստ նրա՝ ԵՏՄ-ի դեմ արտահայտվողները վնասակար գործունեություն են ծավալում, մինչդեռ իրենից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դեմ արտահայտվեց ԵՏՄ-ին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է ավարտվելու այս հակադրությունը՝ «Ժառանգության» կողմիցեռյակը լքելո՞վ:

-Չեմ կարող ասել՝ ինչ կանի «Ժառանգությունը», միայն մի բան կարող եմ ասել՝ պարոն Տեր-Պետրոսյանը այդ ամենը անում է ոչ միայն ռեալությունից ելնելով, այլ անում է նաև կոնյունկտուրայից ելնելով: Պարոն Տեր-Պետրոսյանը երևի շատ լավ հասկացել է, որ Հայաստանում արտահերթ իշխանափոխության գաղափարը կարող են Մոսկվայում չպաշտպանել, ուստի կոնյունկտուրայի զոհ գնալով՝ ինքը ասում է այն, ինչ մենք տարիներ շարունակ կրկնել ենք և ասել ենք և օգնել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը. որքան էլ ձեր կայքը մեր քննադատն է եղել, մենք մեր կարծիքը երբեք չենք փոխել: Հիմա պարոն Տեր-Պետրոսյանը լուծում է քաղաքական կոնյունկտուրայի խնդիր: Իր բերանից այդ քաղաքական կոնյունկտուրայի խնդիրը լավ չի լսվում և լավ չի նայվում, որովհետև ինքը միշտ բնակչության և քաղաքական էլիտայի մեջ արևմտամետ դիրքորոշման գործիչ է եղել, և հիմա նա որքան էլ փորձի կոնյունկտուրային որոշակի քայլեր անել, իմ կարծիքով՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Հայաստանում լուրջ մարդիկկան, որոնք զբաղվում են լուրջ քաղաքականությամբ, նրանց համար, իմ տեսակետից, Լևոն Տեր-Պետրոսյանը մնալու է արևմտյան արժեքները կրող քաղաքական գործիչ:

Ի՞նչ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը. ԵՏՄ «ջատագով» լինելով հանդերձ՝ շատ կարևոր բան ասաց ինքը: Ասաց՝ ԵՏՄ-ին գնացել միացել ենք, որպեսզի Ուկրաինայի օրը չընկնենք, այսինքն՝ ոչ թե ես ջատագով եմ, որովհետև դա պետք է հայ ազգին, որովհետև կան խնդիրներ, այլ շանտաժ: Նա ավելացնում է՝ մենք կարող ենք նույնիսկ լավ ապրել ԵՏՄ ներսում, այսինքն՝ ԵՏՄ-ն շատ վատ բան է, բայց կարող ենք դրա մեջ էլ գտնել իրավիճակ և լավ ապրել: Ես ինչու եմ այսքան հանգամանալից ասում, փորձում օգնել եռյակին, իմ անձնական խորհուրդն է՝ ընդհանրապես դադարեցնել այդ թեմայով խոսել, քանի որ առաջինը՝ վերջիվերջո կպառակտեն եռյակը, երկրորդ՝ դրանից որևէ կոնյունկտուրային օգուտ չեն ունենա:

Հասկացա՞ն մարդիկ, թե ինչու իբր թե միամիտ Տեր-Պետրոսյանն իր ելույթն ավարտեց հնամաշ անեկդոտներով. դա առեղծված մնաց: Րաֆֆի Հովհաննիսյանը և Գագիկ Ծառուկյանը հասկացա՞ն, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթն ավարտեց հնամաշ անեկդոտներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում