Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում առաջատար «Ուլիս»-ը 3:2 հաշվով հաղթեց «Արարատ»-ին:
Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Չնայած այն փաստին, որ 45-րդ րոպեից «Ուլիս»-ը խաղում էր 10 ֆուտբոլիստներով, թիմը տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը և 31 միավորով առաջատարն է:
Հայաստանի Բարձրագույն խումբ, 11-րդ տուր
«Արարատ» – «Ուլիս»՝ 2:3
Քոլին Քինգ (27’, 39’ )– Հովհաննես Գոհարյան (6’), Արտակ Ալեքսանյան (33’), Լուբադո Մուսոնդա (44’)
Հեռացում՝ Սլոբոդան Լալիչ (45’) («Ուլիս»)