Il Mattino-ի տեղեկությունների համաձայն` իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը ստիպված կլինի հեռանալ «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե թիմը միավորներ կորցնի առաջիկա երեք հանդիպումներում:
Բենիտեսի համար վճռորոշ կլինեն «Վերոնա»-ի, «Ատալանտա»-ի և «Ռոմա»-ի դեմ խաղերը, որոնք նրա թիմը պարտավոր է հաղթել:
Այս պահին «Նապոլի»-ն զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 11 միավոր: