Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Ինչո՞ւ է եռյակի երթը շրջանցում Մյասնիկյանի արձանը․ Մարտի մեկի զոհի մոր հարցադրումը

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի երկրորդ հանրահավաքը, որին հաջորդեց երթ Երևանի կենտրոնական փողոցներով:

Ինչպես արդարացիորեն նկատել է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը` երթը շրջանցել է Մյասնիկյանի արձանը, որտեղ նախկինում մշտապես ծաղիկներ էին դրվում զոհերի հիշատակին:

Ալլա Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Նախկինում երթերն անցնում էին Մյասնիկյանի արձանի մոտով և մեկ րոպե լռությամբ հարգում Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը: Հիմա այդպես չէ, իսկ ո՞րն է պատճառը, արդյո՞ք ժողովուրդը մոռացել է իր նահատակներին, թե՞ հարթակում կանգնածներից ոմանք են խուսափում Մարտի 1-ից»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալլա Հովհաննիսյանն ասաց, որ թեպետ նախկինի պես ցանկանում է, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա, բայց իրեն բնավ դուր չի գալիս այն հանգամանքը, որ երթի մասնակիցները արդեն երկրորդ անգամն է Մյասնիկյանի արձանը շրջանցում են․ «Ես հույս ունեմ, որ կլինի իշխանափոխություն, բայց այն իշխանափոխությունը, որը ես եմ ուզում, զոհվածների մայրերն են ուզում, որ Մարտի մեկն ամբողջությամբ բացահայտվի, որ պատասխանատուները պատժվեն: Ես իշխանափոխություն ասելով` դա նկատի ունեմ, ու ես Մարտի մեկն այդ ամենից չէի զատի»:

Հարցին` արդյո՞ք իր գրառման մեջ տեղ գտած «ոմանք խուսափում են Մարտի 1-ից» արտահայտությունը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ մասնավորապես դրա ղեկավարին, նաև Վարդան Օսկանյանին, Ալլա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Երբ գարնանը Ազգային ժողովում Մարտի մեկի հետ կապված հանձնաժողով էին ուզում ստեղծել՝ նույն «Բարգավաճ Հայաստանը» կողմ էր դրան, միայն Հանրապետականն էր դեմ, ես չեմ ուզի հիմա որևէ ձևով խանգարեմ այդ շարժմանը: Ինձ համար շատ մեծ սպասելիք է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը, ես դրան անհամբեր սպասում եմ, դրա համար չեմ ուզում իրենց ինչ-որ կերպ խանգարած լինեմ, ես դեռ սպասողի դերում կլինեմ»:

Հետաքրքրվեցինք նաև, արդյո՞ք իշխանության եկած Ծառուկյանը կբացահայտի Մարտի մեկը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ համամիտ չեմ այն մտքի հետ, որ կոնկրետ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը պետք է լինի նախագահ: Ես գտնում եմ, որ ազատ ընտրություններ պետք է լինեն, և շատ հնարավոր է , որ այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը լինի նախագահ:

Ես կարծում եմ, որ դրանից հետո պետք է լինի օբյեկտիվ հետաքննություն Մարտի մեկի հետ կապված: Այդ ժամանակ ես և բոլորը կիմանանք Մարտի մեկի գլխավոր պատասխանատուն ով է: Ես հիմա էլ գիտեմ ով է, բայց այդ ժամանակ հանրությանն ամբողջությամբ հայտնի կդառնա: Ու եթե Մարտի մեկի հետ կապված ազատ ու արդար հետաքննություն անցկացվի ու բացահայտվի, որ ԲՀԿ-ն կապ չունի` դա այլ հարց է: Բայց պետք է արդար հետաքննություն լինի»,- իր խոսքը եզրափակեց Ա․ Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում