Ուելսցի բռնցքամարտիկ Կրեյգ Քենեդիի և իսպանացի Վադի Կամաչոյի մենամարտն ավարտվել է սկանդալով: Անգլիայում կայացած դիմակայության երկրորդ ռաունդի վերջնամասում Կամաչոն կծել է մրցակցի վիզը: Մրցավարը դադարեցրել է մենամարտը և որակազրկել իսպանացուն: Արարքի համար Վադի Կամաչոյին երկարատև որակազրկում է սպառնում:
Հիշեցնենք` ամենաաղմկոտ միջադեպը ռինգում տեղի է ունեցել 1997 թվականին, երբ Մայք Թայսոնը կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը: Թայսոնը մեկ տարուց ավելի ժամկետով զրկվեց բռնցքամարտիկի լիցենզիայից և տուգանվեց 3 մլն դոլարով: