Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Բանանց»-ն ընդունել էր «Միկա»-ին: Հանդիպումն ավարտվել է «Միկա»-ի` 0:2 հաշվով հաղթանակով:
Այսպիսով, «Բանանց»-ը 11 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Միկա»-ն իր ակտիվում 10 միավոր է գրանցել և նախավերջինն է մրցաշարային աղյուսակում:
Հավելենք, որ մեկնարկել է նաև «Արարատ» – «Ուլիս» հանդիպումը:
Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր
«Բանանց» – «Միկա»՝ 0:2
Անդրանիկ Ոսկանյան (32’), Տիգրան Բարսեղյան (46’)