Բարաք Օբաման հիասթափեցրել է ամերիկացի աղջնակին։ Փոքրիկ Ավան, որի մասին տեսանյութը տեղադրել է The Huffington Post-ը, արտասվել է՝ իմանալով, որ Օբաման հիմա Միացյալ Նահանգների նախագահն է։
Երեխայի զրուցակցի ասածներից պարզվում է, որ Ավայի գլխավոր ցանկությունը Ջորջ Վաշինգտոնի հետ հանդիպելն էր։ Աղջիկն անկեղծորեն համարում էր, որ նա է մինչ օրս ղեկավարում ԱՄՆ-ը։ Երբ նրան հայտնել են, որ իրականում այդ պաշտոնը զբաղեցնում է Բարաք Օբաման, նա բուռն արտասվել է։
Բարաք Օբաման առաջին անգամ չէ իր գոյության փաստով հիասթափեցնում դեռատի ամերիկացիներին։ Այսպես, 2014թ. սեպտեմբերի 11-ին մի դպրոց կատարած այցելության ժամանակ նա վշտացրել է իրեն դիմավորող աղջկան, որին ասել էին, թե Հասարակական աշխատանքի և հիշատակի ազգային օրվա կապակցությամբ միջոցառմանը ներկա է գտնվելու կարևոր մի անձնավորություն, և նա ակնկալում էր, որ դա երգչուհի Բեյոնսեն է լինելու։