ԱՄՆ պետքարտուղարի՝ երիտասարդության գլոբալ հարցերով հատուկ խորհրդական Էնդրյու Ռուբենսը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին այսօր հաղորդվել է համացանցում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան էջում։
Ռուբենսը Ադրբեջան կայցելի ՄԱԿ-ի Երիտասարդության քաղաքականության գլոբալ վեհաժողովին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա Բաքվում հոկտեմբերի 28-30-ը և կկազմակերպվի Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության կողմից։