Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը , ով ներկայացնում է Հայաստանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Գաբրիելյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր:
Միջազգային վարպետներ Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաև Դավիթ Գևորգյանը (Հայաստան) իրենց ակտիվում 5-ական միավոր են գրանցել:
Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշևիչը: Այդ մասին հայտնում է armchess.am-ը: