«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ չի անհանգստանում իրեն հասցեագրված քննադատությունների պատճառով:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ը զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 12 միավոր:
«Ես բավականին հակասական անձնավորություն եմ: Իմ մասին շատ են գրում, բայց սովորել եմ չարձագանքել ինձ հասցեագրված քննադատություններին: Այդ սովորությունը ձեռք եմ բերել Անգլիայում աշխատելու առաջին օրերից: Իմ մասին շատ բան կարելի է գրել, բայց ես, միևնույնն է, ոչինչ չեմ կարող փոխել: Հավատում եմ իմ ուժերին, սաներիս և ակումբի անձնակազմին: Մնացածը նշանակություն չունի»,- Sky Sport-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: