Մեգան Ֆոքսը կխաղա գլխավոր կանացի դերը «Զերովիլլ» ֆիլմում, որի ռեժիսորն է Ջեյմս Ֆրանկոն։ Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter–ը։
Ջեյմս Ֆրանկոն «Զերովիլլ»-ում կխաղա տղամարդու գլխավոր դերը։ Ֆրանկոն հանդիսատեսին կներկայանա ֆիլմամոլ ռեժիսորի դերում, որը Հոլիվուդ է մեկնում 1969թ.՝ անկախ կինոարտադրության ծաղկման շրջանում։ Մեգան Ֆոքսը կխաղա մութ անցյալով հոլիվուդյան աստղի դերը, որը սիրահարված է ռեժիսորին։
Նրանից բացի, ֆիլմին կմասնակցեն Սետ Ռոգենը, Ուիլ Ֆերելը և Ջեքի Ուիվերը։