Ճապոնական Hinode տիեզերական սարքը նկարահանել է արեգակնային խավարում`ֆիքսելով «հրե օղակ» հազվադեպ երևույթը։ Այդպես են անվանում կանոնիկ պատկերները, որոնցում գրանցված է այն պահը, երբ Լուսինն անցնում է Արևի առջևից, սակայն աստղային սկավառակն ամբողջովին չի փակում։
Hinode-ի հոկտեմբերի 23-ին կատարված լուսանկարները հրապարակվել են NASA-ի կայքում։
«Դա ընդամենը երկրորդ օղակային խավարումն է, որի վկան է դարձել Hinode-ը 2006 թվականին իր աշխատանքն սկսելու պահից ի վեր»,- հաղորդում են Հարվարդի Սմիթսոնյան կենտրոնի աստղաֆիզիկոսները։
Օղակային խավարման ժամանակ Լուսինն անցնում է Արևի սկավառակի վրայով, սակայն տեսողականորեն տրամագծով փոքր է երևում մեր աստղից և չի կարողանում այն ամբոջովին ծածկել։ Բոլոր արեգակնային խավարումների միայն մեկ երրորդն է օղակաձև լինում։