Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է, որ առաջիկա տարիներին ակումբը մտադիր չէ վաճառքի հանել կիսապաշտպան Պոլ Պոգբայի իրավունքները:
Մարոտան հայտարարել է, որ հենց այդ պատճառով 21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրում հրաժարագին չի սահմանվել: Աշխարհի 2014 թվականի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել թուրինյան ակումբի հետ: Այն մինչև 2019 թվականը ժամկետ ունի: Պոգբան 4.5 մլն եվրո կվաստակի, որին կգումարվեն պարգևավճարները:
«Պոգբայի նոր պայմանագրում մենք հրաժարագին չենք սահմանել, քանի որ նրա տրանսֆերը չի վաճառվի ոչ մի դեպքում»,- Tmw-ը մեջբերում է Մարոտայի խոսքերը: