Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կատարած պատմական գրառումը Twitter սոցցանցում Լոնդոնի Գիտության թանգարանում ցուցադրության բացման ժամանակ դարձել է թագուհու հասցեին ինտերնետ-տրոլինգի առիթ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ուրախությամբ հայտնում եմ ձեզ «Տեխնոլոգիայի դարաշրջան» ցուցահանդեսի բացման մասին Գիտության թանգարանում ու հուսով եմ՝ այցելուները հաճույք կստանան»,- գրել է Էլիզաբեթ Երկրորդը:
Թվիթն ուղարկվել էր Գիտության թանգարանից ու մինչև օրվա վերջ հավաքել էր 20 հազար ռեթվիթ: Սակայն դրա հետ միասին հայտնվեցին բազմաթիվ գրառումներ կատակներով՝ ուղղված թագուհու հասցեին: