Ello նոր սոցիալական ցանցը, որն անվանում են հակա-Facebook, գրավել է ներդրողներին, որոնք ցանցում 5,5 մլն դոլար են ներդրել: Մնացած սոցցանցերից Ello-ի կարևորագույն տարբերությունը գովազդի բացակայությունն է` հայտնում է RT-ն:
Կայքի հաղորդմամբ՝ Ello-ի կանոնադրության մեջ նշված է սոցցանցի «առանց գովազդի» բնույթը: Դրանով այն սկզբունքորեն տարբերվում է Facebook-ից:
Ello-ի հիմնադիր Փոլ Բուդնիցը հայտարարել է, որ ներդրողներն ազդեցություն չեն ունենա սոցցանցի աշխատանքի կազմակերպման քաղաքականության և սկզբունքների վրա: