Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը նշել է, որ ուրախ է պաշտպանել մյունխենյան ակումբի գույները:
««Բավարիա»-ն գերազանց ակումբ է, որը գլխավորում է հիանալի մարզիչ: Ընտանիքս երջանիկ է, իսկ ես այնտեղ եմ, որտեղ էլ ցանկանում էի:
Երբեք ինձ ավելի լավ չեմ զգացել, քան այժմ` այստեղ: Այնպես որ, այլ ակումբների և այլ առաջնությունների մասին չեմ մտածում: 100%-ով վստահ եմ, որ ցանկանում եմ դեռ երկար մնալ Մյունխենում»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը: