Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռադայի պատգամավորության հայ թեկնածուն՝ իր ծրագրերի, տեսլականի և Ուկրաինայի ապագայի մասին

Առաջիկայում Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ազգությամբ հայ թեկնածուներ ևս: Ժիտոմիրի ընտրատարածքում, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրվել է նաև Սուրեն Գևորգյանը, որը դժվարանում է գնահատել իր հնարավորությունները գալիք ընտրություններում, թեև լիահույս է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայ թեկնածուն նշեց, որ մշտապես կապ է պահպանում հայ համայնքի հետ, թեև երբ փորձել է նախընտրական շրջանում պատրաստակամություն հայտնել հայ համայնքի հետ ավելի ակտիվ շփվելու վերաբերյալ, արձագանքներ չի ստացել:

Անդրադառնալով Ուկրաինայի արտաքին քաղաքական ընտրությանը՝ նա ասաց, որ Ուկրաինան կողմնորոշվել է իր ընտրության հարցում, որը քաղաքակիրթ և հեռանկարային է և ունի Ուկրաինայի բնակչության մեծամասնության աջակցությունը:

«Ցավոք, քաղաքացիների մի փոքր մասը դեմ է այդ ընտրությանն ու կողմնակից Ռուսաստանին, չեմ էլ կարող ասել այդքան Ռուսաստան, քանի որ նրանք քարոզում են անկախ Դոնբասի սկզբունքները, որոնք ինձ համար անհասկանալի են: Բայց նրանք զինված ապստամբություն են բարձրացրել, և հիմա մեզ մոտ արևելքում պատերազմ է ընթանում: Բայց դա չխանգարեց Ուկրաինայի ընտրությանը: Ցավոք, եղավ Ղրիմի բռնակցումն ու Դոնբասի մի հատվածի շրջափակումը, բայց Ուկրաինայի ժողովրդի ընդհանուր ընտրության վրա դա չազդեց»,- ասաց Սուրեն Գևորգյանը՝ հավելելով, որ Դոնբասում ծավալված հակամարտությունը նախադեպը չունեցող մի երևույթ է և միջազգային քաղաքականությունում, և միջազգային իրավունքում: Նրա որակմամբ, սա արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամ է, որը հանգեցրել է արյունահեղ զինված հակամարտության, այդ պատճառով այսօր մեխանիզմ նույնիսկ չկա, որ Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններն անկախ պետականություններ դառնան:

«Ես այսօր Դոնբասում հակամարտության լուծում չեմ տեսնում: Խաղաղ կարգավորումը ոչ մի արդյունք չի բերում, որովհետև Դոնեցկը վերածվել է թեժ գոտու, որտեղ մեծ թվով չվերահսկվող ավազակախմբեր են, որոնք չեն ղեկավարվում ոչ ոքի կողմից: Ինձ համար դա քրեական տարածաշրջան է, որն այսօր ավելի շատ խնդիրներ է բերելու Ռուսաստանին, քան Ուկրաինային, որովհետև այդ ողջ քրեականությունը կարող է վաղ թե ուշ վերադառնալ Ռուսաստան: Ես խնդրի լուծումը չեմ տեսնում այսօրվա պայմաններում: Քանի դեռ չի դադարեցվել կրակը, մարդիկ բանակցությունների սեղանի շուրջ չեն նստել և չեն սկսել միջոցներ ձեռնարկել այն քրեականության դեմ, որը զենք է վերցրել ձեռքը»,- ասաց Սուրեն Գևորգյանը:

Անդրադառնալով իր ծրագրերին՝ նա ասաց, որ Ժիտոմիրի համար ցանկանում է գրավել առավելագույն օտարերկրա ներդրումներ, քանի որ տվյալ շրջանը հեռանկարային է թեթև արդյունաբերության տեսանկյունից՝ հագուստի, կտորի, արտադրություն և սննդի արդյունաբերություն, որովհետև բոլոր բազային մթերքներն արտադրվում են: «Այդ պատճառով մեզ հարկավոր է ընդամենը ավելացնել արժեքը, աշխատատեղեր ստեղծել և մասնակցել ուկրաինական քաղաքացիական հասարակության, ուկրաինական ազգային գաղափարախոսության ստեղծմանը: Թող այն ուկրաինալեզու, ռուսալեզու լինի, բայց գլխավորն այն է, որ բոլոր մարդիկ կենտրոնան այն պետության շուրջ, որը պետք է ուժեղ լինի: Ես կցանկայի Ուկրաինան հավասարազոր տեսնել Եվրոպային, այլ ոչ թե այնպես, որը մենք ոչ ոքի պետք չենք: Եթե անկեղծ ասենք, ապա Եվրոպան մեզ ընդունել է, բայց երբ մենք եկանք Եվրոպա, դարձանք անպետք: Ստիպված ենք ինքնուրույն պայքարել»,- ասաց Սուրեն Գևորգյանը:

Խոսելով իր ընտրատարածքում ընտրապայքարից՝ նա ասաց, որ առաջադրվել է 22 թեկնածու, չկա ակնհայտ առաջատար, բայց կան կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց նույնացնում են կուսակցությունների հետ:

«Եթե նախկինում կար երկու կուսակցություն՝ իշխանության և ընդդիմության կուսակցությունները, ապա հիմա առաջադրվում են իշխանական կուսակցության 3-4 թեկնածուներ, 3-4 ընդդիմության թեկնածուներ: Լղոզվել է իշխանություն և ընդդիմություն հասկացությունների սահմանները: Դա է միակ տարբերությունը նախորդ ընտրությունների հետ համեմատ, խառնվել է: Եթե նախկինում սպիտակ և կարմիր էր, ապա հիմա սպիտակի մի քանի երանգներ են մինչև սևը: Մարդկանց մոտ բացակայում է գաղափարախոսությունը: Եթե նախկինում ինչ-որ որոշակի ձև ուներ, ապա հիմա ընդհանրապես բացակայում է գաղափարախոսությունը: Մարդիկ գնում են, ինչ-որ բաներ են խոստանում, տառապում են պոպուլիզմով կամ էլ ռադիկալիզմով»,- ասաց հայ թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում