Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումից:
««Ռեալ»-ն առաջատարին զիջում 4 միավոր, բայց առջևում դեռ բավականաչափ շատ ժամանակ կա: Իհարկե, հիանալի կլիներ, եթե «արքայական ակումբ»-ին հաջողվեր հաղթանակ տանել և նվազեցնել «Բարսելոնա»-ի հետ միավորների տարբերությունը` հասցնելով այն մեկի: «Ռեալ»-ը կարող է հաղթել «Բարսելոնա»-ին: Մեզ անչափ հետաքրքիր խաղ է սպասվում:
Ինչ վերաբերում է Լուիս Սուարեսին, ապա, կարծում եմ, նա խաղադաշտ դուրս կգա և կմասնակցի վերջին 30 րոպեներին: Իհարկե, «Բարսելոնա»-ի կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ժամանակակից ֆուտբոլի մեծագույն ակումբներն են»,- Marca-ն մեջբերում է Կալդերոնի խոսքերը: